Իշխանափոխությունից անմիջապես հետո իշխանական ու մերձիշխանական մի շարք ուժեր և անհատներ անթաքույց պայքար սկսեցին Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ փորձելով վարկաբեկել, Եկեղեցու և կաթողիկոսի հանդեպ թշնամանք ու ատելություն հրահրել հասարակության մեջ: Չստացվեց, քանզի մեր հասարակությունը անհամեմատ ավելի գիտակից ու իր եկեղեցուն նվիրյալ գտնվեց: Սակայն այս ուժերը չհանդարտվեցին և անցած երկու տարում մի փոքր առիթ էին փնտրում՝ հերթական սանձարձակ հարձակումը գործելու: Նախօրեին նրանք այդպիսի մի «առիթ» գտան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մտահոգություն էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության վերաբերյալ և նշել. «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»: Այն, որ ուշաթափության աստիճան ջղաձգվելու և այս «առիթն» օգտագործելու են մշտապես եվրոպական դրամաշնորհներով ազգայինի դեմ պայքարածները, սպասելի էր: Այսպես կոչված սորոսականները, օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, կազմակերպված արշավ սկսեցին Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականության դեմ: Ուշագրավ է նաև իշխանական մամուլում նույն օրը հայտնված նյութի վերնագիրը՝ «Թիկունքից հասցված հարվածը անպատասխան չի մնա»: Հասկանալի է, թե ում էր ուղղված սույն ակնարկը: Պատասխանը իսկապես չուշացավ, երեկ երեկոյան տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում քննվող «օֆշորի գործով» մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Այսպես կոչված «օֆշորի գործը» հայտնի է դեռևս 2013 թվականից, այդ ընթացքում որևէ կերպ չի հիմնավորվել, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը որևէ առնչություն ունի սույն գործի հետ և առավել քան զարմանալի է, որ իշխանությունները հեղափոխությունից հետո երկու տարի անց են վերադառնում այդ գործին, այն ներկայացնում իբրև «դարի բացահայտում», այն էլ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտնի կոչից և մի շարք իշխանական պատգամավորների կողմից՝ այդ կոչի իրավական հետևանքների մասին ակնարկելուց հետո: Ընդ որում, բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով խախտվում է հոգևորականի անմեղության կանխավարկածը և փորձ է արվում նսեմացնել երկար տարիներ անմնացորդ Հայ Առաքելական եկեղեցուն ծառայելու փաստը: Ի՞նչ է սա, եթե ոչ էժանագին վենդետա այն բանի համար, որ եկեղեցին այդպես էլ չհամաձայնվեց դառնալ իշխանությունների խամաճիկը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «հանդգնում» է պարբերաբար դեմ արտահայտվել հոգևոր կյանքը խարխլող այս կամ այն առաջարկին, նախագծին ՝ հայտնվելով հարձակումների թիրախում: Սակայն, այդ հարձակումները բնավ էլ նոր չեն: Ամիսներ առաջ Սորոսի Հայաստանյան գրասենյակից սնվող «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կազմակերպությունը, անհասկանալի պայմաններում եւ անհասկանալի վայրերում անցկացրել է հարցումներ 1500 հոգու շրջանակում եւ պարզել, որ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենակոռումպացված կառույցն է Հայաստանում», ընդ որում՝ հարցման պատասխանատուները պնդում են, որ եկեղեցին ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԱԺ նախագահը: «Թրանսփարենսի ինթերնեշնլը» իր աջակցությունն է հայտնել նախորդ տարի ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդեր կնոջը եւ սույն կազմակերպությունը հաթաթա էր տվել գործող իշխանությանը, որ այս հարցը արագ լուծեն: Անշուշտ, օրինակները շատ են, սակայն մենք թվեցինք, ընդամենը, մի քանիսը, որպեսզի մեր ընթերցողների համար պարզ լինի, թե ինչու պետք է այս կազմակերպությունը նման հակակրանք տածի եկեղեցու հանդեպ: Չմոռանանք, որ Հայ Եկեղեցին իր վրա մեծ հարված ընդունելով՝ դեռեւս 2018թ, Հայոց Կաթողիկոսի կոչով դիմեց հանրությանը` խստորեն մերժելով ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հրահրումների քայլերը եւ համասեռամոլության գովազդումը: Բացի դրանից, եկեղեցին լուրջ հանրային աջակցություն է վայելում եւ, այսպես կոչված, այլասերում առաջացնող օրինագծերը, ինչպես ասենք, Ստամբուլյան կոնվենցիան, ընդունելու լուրջ խոչընդոտ հանդիսանում: Ինչպես նշեցինք՝ այս ամենը նոր չէ սկսվել, չմոռանանք նաև ՝ ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի արված՝ «հոգևորականներին ծնկի բերելու» մասին ռեզոնանսային հայտարարությունը, դրան հաջորդած ակցիաները Մայր Աթոռում, կազմակերպված արշավը Եկեղեցու պատմություն առարկայի դեմ, մի շարք խմբերի կողմից՝ եկեղեցին պետության թիվ մեկ թշնամի հայտարարելը, կաթողիկոսի փախուստի մասին ֆեյք նյուզ տարածելը, որը նույնպես արվել էր սորոսականներին պատկանող մեդիայի կողմից: Դա էլ բավական չէր՝ Հայաստանում գործող ավելի քան 60 հասարակական կազմակերպությունների միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին ներկայացրել է այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խմբի համատեղ զեկույցը, որին անդրադարձել ենք նաև մեր «Հայաստանի և հայության ներքին թշնամիներն են, նրանց ուզածը հե՛նց այն է, ինչ ուզում են Ադրբեջանը, Թուրքիան ու մեր մյուս թշնամիները (տեսանյութ)» վերլուծականով և այլ հրապարակումներով: Վերոնշյալ զեկույցի 1-ի մասի «Կրոնի ազատություն» բաժնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հերյուրանքները, զրպարտությունները հաջորդում են մեկը մյուսին։ Սա նույնպես վենդետայի մի մասն է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունները եկեղեցու և հոգևորականության կամքը կոտրելու համար պատրաստ են գնալ ամենա նենգ քայլերի՝ ընդհուպ մինչև բարձրաստիճան հոգևոր սպասավորներին թիրախավորելը և ստացվում է, որ դարեր շարունակ մեր պետականությունը, ազգային արժեհամակարգը պաշտպանած կառույցը այսօր ունի բոլորիս պաշտպանության կարիքը: Այսօր մենք ունենք երկու ազգային ինտիտուտ՝ Հայ առաքելական եկեղեցին եւ ավանդական ընտանիքի ինստիտուտը, որոնք դիմագրավում են ավանդական արժեհամակարգին նետված մարտահրավերներին եւ այդ երկու ինստիտուտների նկատմամբ այսօր իրականացվում է տոտալ հարձակում։ Անչափ «հարմար» և «պատեհ» պահերին ջրի երես հանված անհիմն քրեական գործերը, պատվիրած զրպարտությունները, ֆեյք նյուզերը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ անթաքույց ծաղրը, բարձրաստիճան հոգևոր դասին թիրախավորելը՝ այդ հարձակումների ամենա վառ դրսևորումներն են…
Առաջարկում ենք նաև
12/01/21 20:54
Բարձրաստիճան սպաների բացահայտումները շարունակվում են. Փաշինյանը հերքելո՞ւ է անհերքելին
29/04/20 21:38
Ինչո՞վ է կորոնավիրուսը վտանգավոր ուղեղի համար
25/04/17 10:16
«ՉԻ». ՀՀԿ-ում թեժ «ռազբորկաները» շարունակվում են. փողը ծախսել եք, ձայներ ինչո՞ւ չեք բերել
25/04/17 10:12
«ՉԻ». ՀՀԿ-ում թեժ «ռազբորկաները» շարունակվում են. փողը ծախսել եք, ձայներ ինչո՞ւ չեք բերել
16/10/24 15:25
Հեծանիվների մատակարարումը շարունակվում է
16/10/24 12:11
Ասրյանը ԱՄՆ-ում բարձրաստիճան զինվորականների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային հարցեր
04/10/24 08:35
«Հրապարակ». Նախարարի փնտրտուքը շարունակվում է. նոր թեկնածուի անուն է շրջանառվում, որը թիմում ոչ պակաս կրքեր է բորբոքել
03/10/24 09:10
Պայքարը շարունակվում է․ «Հրապարակ»
01/10/24 09:00
ՈւՂԻՂ. Բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում են. ընթանում է 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան