Հայաստանում հատկապես օրինապահ ներմուծողների ու արտահանողների համար սահմանին կան բազմաթիվ խոչընդոտներ, քաշքշուկներ, դժվարություններ, բարդություններ: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Միաժամանակ, վերջին տարիներին էլ ականատես ենք լինում դեպքերի, երբ մաքսակետով բեռնատարներն անցնում են այնպես, ասես Հանրապետության հրապարակից մտնում են Տիգրան Մեծ պողոտա: Այսինքն սահմանային հատման մաքսանենգ մեխանիզմներ են գործում»- ասել է վարչապետը:
Գաղտնիք չէ, որ ՊԵԿ-ում մաքսային ոլորտի կուռացիան գտնվում է Փաշինյանների ընտանիքի մտերիմ Շուշանիկ Ներսիսյանի՝ Նակոլկա Շուշոյի ձեռքում: Մամուլը գրել էր, ցիտում ենք՝ Ներսիսյանը մաքսային ոլորտը չի պատկերացնում եւ այնտեղ «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն ունեն։
Ներսիսյանի մասով լուրջ հայտարարություն էր արել նաև Բորիս Ավագյանը, որը խոստովանել է․ «Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Եվ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար»: «Հրապարակ» օրաթերթին ներկայացրած պարզաբանումների մեջ ՌԴ-ի քրեակատարողական հիմնարկում գտնվող Ավագյանը նշել է, թե հենց հասկացել է, որ այդ գումարները նրանք յուրացնում են, անմիջապես այդ բոլոր փաստերի մասին տեղեկացրել է այդ պահին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Ըստ նրա՝ Շուշանիկ Ներսիսյանը հարցաքննվել է, և Վանեցյանը նրա կալանքի թույլտվությունն է պահանջել Փաշինյանից, բայց այդպես էլ համաձայնություն չի ստացել։
Այսօր արդեն իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում, քանի որ եթե մաքսային ոլորտում նման քաոս է՝ առնվազն հանցավոր անգործության են մատնված ոլորտի ղեկավարները, ինչը նույնպես զանցանք է: Չի բացառվում նաև, որ Փաշինյանն այսպիսով փորձում է մեղավորներ կարգել և սլաքներն իր կողմից թեքել դեպի մաքսային ոլորտի ղեկավարություն` հաշվի առնելով, որ դիցուք՝ Բորիս Ավագյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման մեջ առկա էր նաև իր՝ Փաշինյանի անունը....