Հայաստանում գնաճը գտնվում է թիրախային մակարդակում, այսինքն՝ չի գերազանցելու 2-2.5 տոկոսը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում գների բարձրացմանը: Նախարարը նշեց, որ դեկտեմբերի ցուցանիշն առաջիկայում:

«Այսինքն՝ շատ թիրախային է ու էապես ավելի քիչ գնաճ կա, քան մեր հարևան և առևտրային գործընկեր երկրներում: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանն էականորեն ավելի մեծ գնաճ ունեն: Մերը, ի պատիվ Կենտրոնական բանկի, գտնվում է շատ մեղմ վիճակում: Հիմա, եթե կոնկրետ ապրանքների վերաբերյալ խոսենք, ինչ-որ մի ապրանքի թանկանալը փոխհատուցվում է այլ ապրանքի էժանանալով: Միջազգային շուկաներում որոշ ապրանքների գներ կտրուկ բարձրացել են ու այստեղ Հայաստանը չի կարող իր սեփական քաղաքականությունը մշակել, որ աշխարհում գները նվազեն»,-ասաց նախարարը: