Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանից դիվանագետների և պաշտոնատար անձանց Արցախ կատարած այցի վերաբերյալ:
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Հայաստանի պետական պաշտոնյաների անօրինական այցերն Ադրբեջանի տարածք անթույլատրելի է:
Եթե առանց պաշտոնական Բաքվի թույլտվության, Հայաստանի արտգործնախարարը հերթական անգամ այցելի ադրբեջանական տարածքներ, դա կարող է թանկ նստել Հայաստանի վրա:
Ինչ վերաբերում է Հայաստանի արտգործնախարարի անհիմն հայտարարությանը' Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի կարգավիճակի վերաբերյալ, ապա ցանկանում ենք հիշեցնել Հայաստանի պաշտոնյաներին, որ նախագահ Իլհամ Ալիևը կարգավիճակի հարցը ուղարկել է պատմության աղբանոց»,- ասված է հաղորդագրությունում: