«Իմ քայլ»-ի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն առանձնատուն է կառուցում Այգեստան փողոցում: Այս մասին հայտնում է Տելեգրամի «Mediaport» ալիքը:
«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ու նրա ամուսինը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը, առանձնատուն են կառուցում Երևանի Այգեստան 9 հասեցում։
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ շինարարությունը մեկնարկել է 2020թ․-ի օգոստոսից և կանգ չի առել անգամ պատերազմի թեժ օրերից մինչ օրս:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առանձնատան միայն շինարարությունը նախնական հաշվարկով կազմել է ավելի քան 120․000 ԱՄՆ դոլար»,- գրում է ալիքը։