Տյումեն - Օմսկ ավտոճանապարհի 102-րդ կիլոմետրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում զոհվել է ռուսաստանցի բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը։
Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ի երեկոյան, հաղորդում է Տյումենի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ ցավակցելով մարզիկի ընտանիքին եւ ընկերներին։
Արտյոմ Միքայելյանը Ռուսաստանի պատանեկան առաջնության հաղթող էր, Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր։