Բաղդադի արվարձանում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

 

Առնվազն 60 մարդ վիրավորվել է, նրանցից շատերի վիճակը կրիտիկական է: Հարձակումը տեղի է ունեցել շուկայում առավոտյան ակտիվ առևտրի ժամանակ:

 

 

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: