Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ կազմակերպված ահաբեկչության հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 38-ը վիրավորվել է. գրում է Agence France-Press-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ականապատ մեքենան պայթել էր Աֆղանստանի Գերագույն դատարանի շենքի առջև, որը ԱՄՆ-ի դեսպանատնից 200 մետր հեռավորության վրա է գտնվում: Որոշ տեղեկությունների համաձայն' այդ թաղամասում է գտնվում նաև Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային ուժերի (ISAF) շտաբ-գրասենյակը: