Սիրիայի Էլ-Ղամիշլի քաղաքում՝ զբոսաշրջային փողոցի վրա գտնվող երկու ռեստորաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ: Ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, ծանր վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է LifeNews-ի թղթակիցը՝ վկայակոչելով ականատեսներին, Մայամի» ռեստորան են ներխուժել երկու լավ հագնված տղամարդիկ, նրանցից յուրաքանչյուրի մոտ եղել է մեջքի պայուսակ: Հաճախորդները թեյ են պատվիրել և WiFi-ի գաղտնաբար հարցրել: Նրանք մոտ մեկ ու կես ժամ են այնտեղ մնացել, իսկ նրանց հեռանալուց վայրկյաններ անց պայթյուն է որոտացել:
Միաժամանակ, պայթուցիկ սարք է գործարկվել նաև այլ ռեստորանում՝ «Գաբրիել» անվամբ: Ականատեսները նշում են, որ նույնպես երիտասարդ տղամարդու են տեսել, որը մեջքի պայուսակ էր կրում: Այցելուն նույնպես օգտվել է WiFi-ից, իսկ ռեստորանից դուրս է եկել պայթյունից մի քանի վայրկյան առաջ: Նշվում է, որ բոլոր երեք կասկածյալները աշխարհիկ հագուստ էին կրում, և նրանցից ոչ մեկը չուներ մորուք կամ բեղ:
«Մայամի» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևաքով զոհվել է 12 մարդ, 17-ը՝ վիրավորվել, ինը մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Գաբրիելում» տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է վեց այցելու, ութ մարդ վիրավորվել է: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ծայրահեղական կազմակերպությունը: Ողբերգության վայրը շրջափակված է, իսկ ահաբեկիչները որոնման մեջ են: