Հակոբ Թերզյանին և Հակոբ Հաջիրյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել։ Լիբանանի քաղաքացիները Արցախ էին եկել պատերազմի օրերին՝ պաշտպանելու իրենց պատմական հայրենիքը, որի ժամանակ էլ գերեվարվել են։ Ադրբեջանում նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչության հոդվածով։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մեղադրանքը առաջադրվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228.3-րդ հոդվածի՝ ապօրինի հրազեն, ռազմամթերք, դրա բաղկացուցիչ մասեր, ձեռք բերելու, պահելու, 214.2.1-րդ և 214.2.3-րդ հոդվածների՝ խմբակային ու կանխամտածված ահաբեկչության և 279.2-րդ հոդվածի՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում, դրանցում մասնակցության, նրանց զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա կամ զինվորական հանդերձանք մատակարարման, կրոնական թշնամանքի, կրոնական ծայրահեղականության ֆոնին այդ խմբավորումներում մասնակցության հատկանիշներով։