Կառավարությունն իր այսօրվա հունվարի 27-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատեց Րաֆֆի Տիգրանի Գալստյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2000 թվականին ծնված Րաֆֆի Գալստյանը սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ» մասնագիտություն բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։ 2014-ին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմա¬կերպված Նավասարդյան խաղեր մրցույթին «Դասական պար» անվանա¬կարգում և արժանացել 2-րդ մրցանակի։ 2016 թվականին մասնակցել է «Interna-tional Competition and Festival of Children and Art» մրցույթին՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ 2017 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Global Art» միջազգային մրցույթին «Դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ 2017-2018 թթ. մասնակցել է Երևանի պար¬ար¬վեստի պետական քոլեջի կողմից կազմակերպված մրցույթին՝զբաղեցնելով 1-ին տեղը։
2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Մոսկվայում անցկացված «Global Art» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին «դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով 1-ին տեղը:
2018 թվականին Բորիս Էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ, անցել է մեկշաբաթյա փորձաշրջան ու հրավիրվել աշխատանքի։ 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «Tallin International Ballet Competition» մրցույթին՝ զբաղեցնելով 3-րդ տեղը և հրավեր ստացել մասնակցելու «YAGP- 2018 New York» եզրափակչին։
2014 թվականից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բազայում։ 2018 թվականի հունիսի 22-ինընդունվելէԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիթատրոն՝որպեսբալետիարտիստ։Թատրոնում մարմնավորել է Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետում Արմենի, «Սպարտակ» բալետում՝ Սպարտակի, «Դիմակահանդես» բալետում՝ Կոմս Բալի, Ա. Ադանի «Ժիզել» բալետում՝ Ալբերտի, Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետում՝ Էսպադա և Բազիլ, Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետում՝ Արքայազնի դերերում: Րաֆֆի Գալստյանը հանդես է եկել նաև Ֆ. Շոպենի «Շոպենիանա» և Է. Համբարձումյանի «Երազ» բալետային ներկայացումներում:
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1498-Ա որոշման համաձայն Րաֆֆի Գալստյանին տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:
Տարկետում ստանալուց հետո Րաֆֆի Գալստյանը շարունակել է իր գործունեությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: 2019 թվականի մարտի 28-30 մասնակցել է Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք Վախթանգ Չաբուկիանիի անվան բալետի միջազգային մրցույթին, «Դասական պար» անվանակարգում զբաղեցրել է 1-ին տեղը և արժանացել Գրան-պրի մրցանակի, իսկ նույն մրցույթի «Մոդեռն» պարային ոճի մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը և արժանացել դիպլոմի: 2019 թվականի մարտի 27-ին Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացման մեջ Կոմս Բալի դերակատարման համար արժանացել է Արտավազդ դիպլոմի: 2019 թվականի ապրիլի 13-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի և նույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի աջակցությամբ մեկնել է Մոսկվայի Մեծ Թատրոն՝ վերապատրաստման: 2019 թվականի 28-30 մասնակցել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցած CONCOURS INTERNATIONALDE DANSECLASSOQUE DE TOULON բալետի միջազգային մրցույթին, արժանացել 1-ին մրցանակի և Գրան-պրի մրցանակի: 2019 թվականի ապրիլի 29-ին Պարարվեստի միջազգային օրվա առթիվ ՀՀ մշակույթի նախարարի կողմից արժանացել է պատվոգրի՝ պարարվեստի ոլորտում ցուցաբերած աշխատանքի համար: 2019 թվականի օգոստոսի 3-8 մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Վանդջոու քաղաքում անցկացվելիք THE MOST POTENTIAL AWORDS բալետի միջազգային մրցույթին՝ արժանանալով 1-ին մրցանակի և Գրան-պրիի: 2020 թավկանի հունիսին Ուկրաինայից հրավեր է ստացել որպես Հայաստանի ներկայացուցիչ լինել PAJAMAS THEATRE բալետիմիջազգային մրցույթի ժյուրիի կազմում՝ ստանալով սերտիֆիկատ: 2020 թվականի հուլիսի 29-ին արժանացել է Վ. Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման շնորհակալագրի՝ Հայաստանի դասական պարարվեստը միջազգային բեմահարթակներում կատարողական բարձր մակարդակով ներկայացնելու և մրցանակային պատվավոր տեղեր գրավելու համար:
Րաֆֆի Գալստյանը 2019 թվականի նոյեմբերի 13-ից հանդիսանում է մշտապես Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող՝ թատրոնի խաղացանկում կերտելով բոլոր գլխավոր դերերը։
Րաֆֆի Գալստյանի համար միջնորդություններ են ներկայացրել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման նախագահ Գագիկ Մխիթարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, «Բալետ 2021» հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հասմիկ Մարկոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բալետմայստեր, առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի առաջատար մենապարուհի Մերի Հովհաննիսյանը: