Արցախի Պաշտպանության բանակը հերքում է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, իբր, Գորիսից Արցախ՝ իրենց մշտական տեղակայման զորամաս՝ Ասկերան, մեկնող 15 հայ զինծառայող է գերի ընկել:
Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:
«Տեղեկությունը սուտ է: Շուտով հերքում կհրապարակենք»,-ասել է Սարումյանը: