Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Գոռ Սաղոյանը` հավելելով, որ քիչ անց Հակոբկոխյանը ազատության մեջ կլինի:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։
Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը բերման են ենթակվել։ Նրանք ձերբակալվել են, եւ նրանց շենք-շինություն զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել:
Ձերբակալված 5 անձինք այս պահին ազատ են արձակվել: