ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 4-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Երևանից դուրս՝ լավագույն հանգստի վայրերից մեկում նախատեսում է իրականացնել փակ հավաք, որը կարող է տևել, ընդհուպ, մինչև մի քանի օր: Քննարկման թեման մեկն է՝ գնա՞լ արտահերթ ընտրությունների ճանապարհով, թե ոչ, և եթե գնալ, ապա ինչ ժամկետներում:
Գաղտնիք չէ, որ այս հարցը վերջին շրջանում դարձել է իշխանության թիվ մեկ քննարկmան թեման: Անկախ նրանից, որ այս հարցում իշխանական պատգամավորների «ջրերը մի առվով չեն հոսում», այնուհանդերձ, բոլորը շատ լավ հասկանում են, որ, եթե այլընտրանքը արտահերթ ընտրություններն են, ապա որքան շուտ դրանք կազմակերպել, այնքան ավելի լավ իրենց համար: Բանն այն է, որ սոցիալական դժվարությունների ֆոնին իշխանությունների հեղինակությունը գնալով անկում է ապրում, այս մասին լավատեղյակ են նաև իշխանության ներսում, ուստի, որքան արագ, այնքան լավ: Պետք է, սակայն, նշել, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելը այդքան էլ դյուրին չէ: Այն ենթադրում է երկարատև գործընթաց՝ սկսած խորհրդարանի արձակումից:
Ակնհայտ է նաև այն փաստը, որ այս պահին ընդդիմադիր դաշտում ևս վերաձևումներ են ընթանում: Ընդդիմադիր ճամբարը, այս հարցի շուրջ պառակտվել է և միասնական տեսակետ չունի: Շատերը ընդդիմադիր գործընկերների՝ արտահերթ ընտրություններին համաձայնելը որակում են իբրև «համագործակցություն դավաճանի հետ»:
Փաստ է, որ փետրվարի 4-ից կայանալիք փակ հանդիպման որոշումներից է կախված հետագա քաղաքական զարգացումների տրամաբանությունը, իսկ թե որքանով դրանք արդյունավետ կլինեն, ցույց կտա ժամանակը:
Անի Հակոբյան