Արտահերթ ընտրությունների անցկացման լուրը խլացրեց Ատոմակայանի հնարավոր փակման լուրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը։
«Արտահերթ ընտրությունների անցկացման լուրը ուղղակի (նաեւ'միտումնավոր) խլացրեց Ատոմակայանի հնարավոր փակման լուրը...
Օրերս ուժի մեջ մտած Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 42-րդ հոդվածի 2-րդ մասի «g» կետի «ii» ենթակետի համաձայն շուտով 90% հավանականությամբ կփակվի Մեծամորի ատոմակայանը, ինչի մասին այսօր հայտնել ԱԷԿ տնօրենը:
Իսկ ԱԷԿ-ի փակվելը Արցախում կորսված ՀԷԿ-երի հետ միասին նշանակում են ոչ թե զուտ հոսանքի կտրուկ թանկացում, այլեւ դրա բացակայություն առհասարակ:
Արեւմուտքը Մեզ զրկեց Մեզ Արցախից, զրկեց շատերին Ազգային դիմագծերից, հիմա էլ զրկում է լույսից եւ հոսանքից...
Շնորհակալություն»,- գրել է նա։