Շիրակի մարզպետարանը պաշտոնապես հերքում է Գյումրիում խորհրդային բանակի տոն համարվող փետրվարի 23-ի և ռուսական «Բերկենդան»-ի հետ կապված ռուսական 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք տոնական միջոցառումների լուրը: Որոշ լրատվամիջոցների տեղեկությունները, համաձայն որոնց' ռուսները Գյումրիում մեծ տոնախմբութ յան են պատրաստվում, չեն համապատասխանում իրականությանը:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը: Փետրվարի 21-ին լրանում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան 40-րդ օրը: «Փետրվարի 21 և 22-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կողմից որևէ միջոցառում պլանավորված չէ և չի էլ լինելու: Տարածված տեղեկատվությունը հերյուրանք և ապատեղեկատվություն է: Նմանատիպ հարց չի քննարկվել: Ավելին, Ավետիսյանների մահվան քառանսուներորդ օրվա հետ կապված ռուսական եկեղեցում կմատուցվի պատարագ»,-նշեց Արաքսյա Կիրակոսյանը:

 

Արմենուհի Մխոյան