Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը:
«Տարածված ինֆորմացիան ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Ինձանից լավ գիտեք, թե ինչպես են տարածվում նմանատիպ ինֆորմացիաները: Ես տեղյակ եմ իրադարձություններին, և նման բան տեղի չի ունեցել»,-ասաց մարզպետի օգնականը:
Նշենք, որ այսօր կայքերից մեկը տարածել էր տեղեկություն, ըստ որի՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Ինքը՝ մարզպետը, հեռախոսազրույցում չի հերքել այդ լուրը և ասել է. «Պայմանավորվենք՝ երբ դիմումը հրապարակվի, կիմանաք: Առյաժմ ոչ մի բան չկա»: