Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել.

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, Լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ: Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի մարզպետի պաշտոնն ու արել հնարավորը Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման համար (այդ մասին են վկայում ձեր ՝ բազմաթիվ երախտիքի խոսքերն ու բարեմաղթանքները): Կարող եմ վստահաբար ասել,որ արդարացրել եմ իպաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը: 

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, համայնքապետեր, հարգելի գործընկերներ, համոզված եղեք, որ ի դեմս ինձ` դուք ունեք լավ ընկեր ու բարեկամ, որը միշտ ձեր կողքին է լինելու` անկախ հանգամանքներից:

 

Ամենայն հարգանքով` Գ. Միրիջանյան»