Panorama.am-ի հետ զրույցում Արմավիրի ավագանու անդամներից մեկը հաստատեց լուրերը, որ Արմավիրի մարզպետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ այս պահին ավագանու նիստ է գումարվել, որին հավանական է մասնակցի նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որից հետո էլ պաշտոնապես կհայտարարվի հրաժարականի մասին: