«Հարգելի եւ սիրելի իմ շիրակցիներ.

Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց դեռեւս ապրիլի 26-ին ներկայացրած իմ հրաժարականը: Այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի իմ պարտավորությունները: Պարտականություններս իրականացրել եմ  առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության, ու մասնագիտական արհեստավարժության ու իմ սկզբունքներին համապատասխան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: