ՀՀ ոստիկանությունը հերքում է Գյումրիում ռուս սահմանապահների մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը: «Հերքում եմ տարածված տեղեկությունը»,-ասել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ահարոնյանը:

 

Նշենք, որ լուրեր էին տարածվել այն մասին, որ Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ: Երկուսով վիճաբանել են, այնուհետև վիճաբանություն է ծագել նրանց «բաժանող» քաղաքացիների հետ, և նրանք բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության «Կումայրիի» բաժին: