Փետրվարի 4-ին ոստիկանության զորքերի զորամասերի հատուկ միջոցներ կիրառող ծառայողները գործնական պարապմունք անցկացրին «Նուբարաշեն» ուսումնական կենտրոնում։ Գործնական պարապմունքին ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Պարապմունքի ընթացքում ոստիկանության զորքերի ծառայողներն առանձնահատուկ ուշադրություն դարձրին հատուկ միջոցների կիրառման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը։ Ուսումնական պարապմունքը ղեկավարվում էր ոստիկանության զորքերի մարտական պատրաստության բաժնի կողմից։ Ավարտին ամփոփվեցին արդյունքները։ Հայկ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով ծառայողներին, ընդգծեց, որ պետք է վեր հանված բացթողումները շտկվեն հնարավորինս արագ ու արդյունավետ։