Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեսահանդիպում է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ ընթացքում կիսատ թողնված ծրագրերը, ինչպես նաև ուրվագծվել 2021թ․ անելիքները։
Հաղորդվում է, որ 2021թ․ ընթացքում ԵԱՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ կավելացվեն խորհրդարանի վերահսկողական մեխանիզմները և կառուցվածքային բարեփոխումներ կիրականացվեն ուժային գերատեսչություններում։