Փետրվարի 23-ին՝ ժամը 10։00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի հարակից տարածքներում կիրականացվեն չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ, եւ հնարավոր է՝ լսվեն պայթյունների ձայներ։
«Խնդրում ենք չանհանգստանալ ու խուճապի չմատնվել»,- հայտնում է Սյունիքի մարզպետարանը: