«Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ վաղը՝ մարտի մեկին, «Հայահավաք» շարժումը հավաքվելու է ՊՆ դիմաց՝ իր զորակցությունը հայտնելու ԶՈՒ-ին։ Նա նաև նշել է, որ շատ հետաքրքիր քայլեթ է նախատեսվում. այն տարբերվելու է մինչ այժմ տեղի ունեցած երթերից։ Արշակ Զաքարյանը հավելել է նաև, որ ցույցի մասնակիցները կարող են հագնել իրենց զինվորական հագուստները։ Մանրամասները՝ տեսանյութում։