Հանրության աչքից չի վրիպում այն կադրային քաղաքականությունը, որը հեղափոխությունից հետո վարում է Նիկոլ Փաշինյանը: Այդ քաղաքականությունը ստաբիլ անվանել չի համարձակվի անգամ իշխանությունների ամենամոլի կողմնակիցը: Սակայն, փորձենք հասկանալ՝ նախկին և ներկա իշխանությունների կադրային քաղաքականության մեջ կա՞ արդյոք տարբերություն, թե' ոչ: Որքա՞ն հաճախ է Սերժ Սարգսյանը փոխարինել առանցքային պաշտոնյաներին իր կառավարման տաս տարիների ընթացքում:
Եվ այսպես՝ 2008-2018 թվականներին Հայաստանը ունեցել է մեկ ԱԳՆ ղեկավար և դա Էդվարդ Նալբանդյանն էր: 2018-ից 2021-ը Հայաստանում փոխվել է ԱԳՆ երկու նախարար:
Սարգսյանի կառավարման տարիներին փոխվել է երկու ՊՆ նախարար՝ Սեյրան Օհանյանը և Վիգեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանի օրոք՝ նույնը:
Սերժ Սարգսյանի օրոք փոխվել է երկու ԱԱԾ տնօրեն՝ Գորիկ Հակոբյան, Գեորգի Կուտոյան: Նիկոլ Փաշինյանը փոխել է ԱԱԾ չորս պետի:
Սերժ Սարգսյանը երկու ԳՇ պետ է փոխել, Նիկոլ Փաշինյանը նույնպես երկու:
Սերժ Սարգսյանի օրոք փոխվել է երկու ոստիկանապետ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիներին՝ երեք
Ինչպես տեսնում ենք՝ նման փոքրիկ էքսկուրսը անգամ թույլ է տալիս պնդել, որ Սերժ Սարգսյանի կառավարման տաս տարիների ընթացքում առանցքային պաշտոններ զբաղեցնող ակտորները փոխվել են թերևս միայն երբ իսկապես առկա էր դրա անհրաժեշտությունը: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը' ապա կարող ենք փաստել, որ այս դեպքում կադրային փոփոխությունները կատարվում են առանց որևէ տրամաբանության, այն ժամանակ, երբ դա է պահանջում Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական շահը: