Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հանդիպման մեկնարկում թիմերի փոխանակվեցին մեկական վտանգավոր պահերով: Առաջին 15 րոպեներին վիճակագրությամբ առավելությունը Իսլանդիայի կողմն էր: Հյուրերը հիմնականում տիրում էին նախաձեռնությանը, իսկ Կապառոսի սաները շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա: Խաղակեսի վերջանամասում ավելի շատ հայ ֆուտբոլիստների էին գնդակով: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը' դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը' խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով:
Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: