Հայոց ցեղասպանությունը վերապրած 106-ամյա Օվսաննա Միրխանյանը երեկ՝ ապրիլի 14-ին, մահացել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Լենուղիի գյուղապետ Գեղամ Ղազարյանը։
Օվսաննա Միրխանյանը ծնվել էր 1915 թվականին Ստամբուլում։ Նրան մեծացրել էին տատիկն ու պապիկը։ Ընտանիքը կարողանում է փրկվել, քանի որ զինված թուրքերը, մտնելով իրենց տուն, կարծում են, թե քրդերի տուն են մտել և հեռանում են։ Դրանից հետո ընտանիքը բնակություն է հաստատում Հալեպում։
1965 թվականին Օվսաննա Միրխանյանն իր ամուսնու՝ Կարապետի հետ, տեղափոխվել էր Հայաստան։ Օվսաննա Միրխանյանն ուներ երկու որդի և երեք դուստր։