Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Աստղիկ Ալեմյանը մահացել է 109 տարեկան հասակում՝ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում։
Աստղիկը 5 տարեկան է եղել, երբ ցեղասպանության հետեւանքով կորցրել է ծնողներին եւ եղբայրներին ու մնացել է որբ։ Նա ապրել է Սիրիայի որբանոցում, մինչեւ 12 տարեկանում նրա քեռի Կարապետը օգնել է Աստղիկին ու քրոջը՝ Աննային տեղափոխվել ԱՄՆ, հայտնում է Armenian Mirror Spectator-ը։
1980-ականներից սկսած՝ Աստղիկ Ալեմյանը ամեն տարի մասնակցում էր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, որն անցկացվում էր նահանգի խորհրդարանում։ Իր 90-ամյա հոբելյանին նա ընտանիքի հետ միասին այցելել էր Եգիպտոս եւ Սիրիա, որտեղ անցել էր նրա մանկությունը։