ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Sputnik V» պատվաստանյութով։ Այս մասին լրագրողներին ասել է պատգամավորը։
«Առաջին պատվաստումը ստացել եմ 10 օր առաջ և մոտ օրերս պետք է երկրորդ դեղաչափը ստանամ։ Ինքնազգացողությունս նորմալ է եղել, որևէ հակառակ էֆեկտ չի եղել»,- ասել է Հակոբյանը։
Կորոնավիրուսի դեմ պատվաստում են ստացել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և կինը՝ Աննա Հակոբյանը։