Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կամավոր սկզբունքով պատվաստվել է «Sputnik V»-ով:
Արցախում արդեն ամբողջությամբ մեկնարկել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացը, և այսօր արդեն մի քանի տասնյակ անձ է պատվաստվել:
«Կամավոր կերպով պատվաստվեցի «Sputnik V» պատվաստանյութով, որպեսզի և՛ ապահովագրվեմ կորոնավիրուսային ռիսկերից (հատկապես՝ մեկուսացման ռիսկից), և՛ օրինակ ծառայեմ այլոց համար:
Պատվաստվելու ցանկություն ունեցող անձինք կարող են գրանցվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ու շրջանային բուժմիավորումներում, իսկ հարցերի դեպքում զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 30-03 հեռախոսահամարով: Նախարարությունը մեծապես խորհուրդ է տալիս հատկապես խոցելի խմբերին պատկանող անձանց պատվաստվել»,-գրել է Բեգլարյանը: