Արցախի ԱԻՊԾ պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը միանում է Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որն ընտրություններին մասնակցելու է Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի հետ ստեղծած «Հայաստան» դաշինքով։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Բորիս Ավագյանը հայտնեց, որ կուսակցությանը միանալու առաջարկը ստացել է Սյունիքի քաղաքապետների կողմից:
«Աջակցում եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը և միանում Սյունիքի անվտանգության համար մղվող պայքարին»,- նշեց Ավագյանը: