ԱԺ քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց Լուսավոր Հայաստան խմբակցության առաջարկած այն հայտարարությանը, որ եթե ստորագրվելու է որևէ թուղթ, որը կվերաբերի մեր պետական սահմաններին, մարդու իրավունքների շահերին, ապա պարտադիր պիտի վավերացվի խորհրդարանի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Իշխանությունը շարժվում է «ինչ կուզենք կանենք» սկզբունքով:
Իսկ «Իմ քայլը» իշխող խմբակցությունը հերթական անգամ ինքն իր վրա կրակեց որպես խորհրդարանի մեծամասնություն»,- գրել է Սամսոնյանը:
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հայտարարությունը չընդունվեց: ԱԺ 25 պատգամավոր կողմ քվեարկեց հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ փաստաթղթի մասին ԼՀԿ-ի հայտարարությանը: