Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ 7-րդ գումարման պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչպես են միջազգային գործընկերները պատրաստվում Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, քանի որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության կոչերը ռազմագերիների առումով:
«Ես ուզում եմ վստահեցնել որ մշտական սկզբունքով բարձրաձայնում ենք այդ հարցը և նշում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի նոյեմբերի 9-ին իր կողմից ստանձնած պարտավորությունները, անհապաղ, շուտափույթ կերպով հայրենադարձնի մեր ռազմագերիներին: Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, կարծես թե կա միջազգային կոնսեսուս այս հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ պահը կգա, երբ Ադրբեջանը չի կարողանա հերքել այս միջազգային աճող ճնշումը տարբեր հարցերի կապակցությամբ՝ սկսած մարդասիրական բնույթից, մինչև Հայաստանի իքննիշխան տարածք ներթափանցելու իր փորձը և դուրս գալու հրաժարումը։ Մենք շարունակում ենք շատ հետևողականորեն և նպատակաուղղված այս հարցը տանել առաջ, հակառակ պարագայում Ադրբեջանը կարող է առճակատվի շատ ավելի լուրջ հետևանքների»,-ԱԳ նախախարարի պաշտոնակատարը։
Արա Այվազյանի խոսքով Իրանը ևս մտահոգված է Ադրբեջանի կողմից հրահրվող սադրիչ գործողություններից, քանի որ վտանգվում է տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը։
«Այսօր ունեցել ենք շատ բազմաբովանդակ զրույց Իրանի իմ գործընկերոջ հետ և կարծում ենք, որ մենք նույն ծիրի մեջ ենք։Իրանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դա կարմիր գիծ էր նաև մեր հարևանի համար»,-նշեց նա։