Այսօր առավոտյան ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է 6 հայ զինծառայող: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, որը ստեղծված իրավիճակում մեղադրեց ներկայիս իշխանությանը. «Պետք է երկիրն իր բանակը ղեկավարեր, որ այսպես չլիներ»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Այսօր թշնամին ակտիվացել է նաև Գեղամասար խոշորացված համայնքի Կութ գյուղում, արձակել է կրակոցներ, որին մեր կողմը պատասխանել է: Մեր այն հարցին, թե հնարավոր է, որ ադրբեջանական կողմը, նման վարքագիծ դրսևորելով, ցանկանում է դիմել ռազմական լայնամասշտաբ գործողությունների, վերջինս դժավարացավ հստակ պատասխան տալ. «Սամանին տիրող իրավիճակից հստակ տեղյակ չեմ, չեմ կարող նման լուրջ եզրակացություններ տալ»,- ասաց Մովսես Հակոբյանը: