2018 թվականից հետո շինափայտ ներկրողների թիվը և ծավալները գրեթե կրկնապատկվել են:

Քարոզարշավի շրջանակում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող,

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Եվ դա ինչի շնորհիվ, որովհետև մենաշնորհներն են վերացել: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը, որ ուզենա ներկրի իրեն անհրաժեշտ հումք, ինքը կարող է դա անել, և որևէ մեկը նրա առաջ չի կանգնելու: 2018 թվականից առաջ այդպես չէր' փայտանյութ ներկրելու համար պետք էին առանձնահատուկ կապեր: Այսօր որևէ կապ պետք չէ, որևէ բան ներկրելու և արտահանելու համար: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է գնալ ներկրել ինչ ուզում է և արտահանել ինչ ուզում է»,- եզրափակեց Փաշինյանը: