Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական մանիպուլատիվ հայտարարությունն է արել' պնդելով, որ վերջին երեք տարիների ընթացքում իրենք կտրել են փողը պաշտոնյաների գրպանից և այն լցրել են բյուջե: Դիտարկենք՝ այդպե՞ս է արդյոք, թե սա հերթական պոպուլիստական թեզն է, որով Փաշինյանը փորձում է դիվիդենտներ հավաքել:

2020 թվականին պետական ապարատում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 37,726,518,339 դրամ, որը համարժեք է 78.6 միլիոն ԱՄՆ դոլարին։ Մեկ միլիարդից ավելի չափով պարգևավճարներ բաժանվել են 8' մեծամասամբ ուժային կառույցներում։ Պարգևատրումների ամենամեծ չափը բաժին է ընկել Ոստիկանությանը՝ 9,440,069,160 դրամ, որին հաջորդում է Պետական եկամուտների կոմիտեն՝ 6,596,396,100 դրամով։ Ազգային անվտանգության ծառայությունում պարգևատրվել են 3,085,119,370 դրամի չափով, Դատական դեպարտամենտում՝ 2,148,554,350 դրամի չափով, Արտակարգ իրավիճակների նախարարությունում և փրկարարար ծառայությունում միասին պարգևատրվել են 2,110,431,950 դրամի չափով։ Վարչապետի աշխատակազմը՝ 1,634,215,530 դրամի պարգևատրումներ է ստացել։ Ցանկը եզրափակում են Քննչական կոմիտեն՝ 1,398,243,200 և ԱՆ Քրեակատարողական ծառայությունը՝ 1,171,096,310 դրամի չափերով։ Դատախազությունում՝ 909,664,420 դրամ։ Իսկ Ազգային ժողովում պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պագևատրվել են 551,319,770 դրամի չափով։ Հանրապետության մայրաքաղաքի քաղաքապետարանում և վարչական շրջաններում պագևատրումները կազմել են 295,563,645 դրամ, ինչը անհամեմատ քիչ է կառույցում նախորդ տարվա պարգևատրումների չափից։

2020 թվականին՝ թվարկված աղետների պայմաններում, շուրջ 3 միլիարդ դրամով ավելի շատ պարգևավճար է հատկացվել, քան նախորդ՝ 2019 թվականին, որի ընթացքում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 34,759,381,910 դրամ: Իսկ 2018 թվականին մայիսի 9-ից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստանձնելուց ի վեր, պետական ապարատում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 15,744,577,969 դրամ։ Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հատկացվել է 98 միլիարդ 271 միլիոն դրամի պարգևավճար, որը համարժեք է ավելի քան 204 միլիոն ԱՄՆ դոլարին։

Այդ նույն ժամանակ բյուջեի հավաքագրման հարցում Փաշինյանը ունեցել է և ունի խնդիրներ: ՊԵԿ կողմից հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2020 թվականի արդյունքները պակաս են 2019 թվականի արդյունքներին, սակայն, ամեն դեպքում, ավելին են, քան եղել են 2018 թվականին: Եվ կրկին այդ ամենի պատճառը կորոնավիրուսային իրավիճակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունն էր, երբ մի քանի ամիս տնտեսությունն ուղղակի կանգ առավ: Ըստ այդմ, 2020 թ. հունվար-հուլիս ամիսներին ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 253.9 մլրդ դրամ, որը 2019թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 6.6 %-ով, սակայն 2018թ. ցուցանիշը գերազանցում է 11.6 %-ով, շահութահարկի գծով մուտքերը կազմել են 102?5 մլրդ դրամ, որը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 15.4 %-ով, իսկ 2018թ. ցուցանիշից պակաս է 3.7 %-ով:

Ինչպես տեսնում ենք՝ բյուջեի մուտքերի էական կրճատումը որևէ կերպ չի ստիպել ՔՊ-ականներին վերանայել փողի ուղղվածությունը, այն միևնույն է շարունակվել է ուղղվել վերջիններիս գրպաններ...