2018 թվականին Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում որպես Հայաստանը նախկիններից ազատագրած ժողվարչապետի թեկնածու, վերջինիս Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում ընդունում էին գրկաբաց, մարդիկ ինքնաբուխ հավաքվում էին հրապարակներում՝ հավատալով, որ ապագա կա: Դիցուք՝ սա 2018 թվականի լուսանկար է` արված Փաշինյանի Գյումրի կատարած նախընտրական այցից:

Սա 2021 թվականն է, նույնպես Գյումրին՝ժողվարչապետը այլևս չի կարող հանգիստ դուրս գալ իր իսկ ընտրազանգվածի առաջ:

 

Սա՝ 2018 թվականին Քաջարանում անցկացված նախընտրական հանդիպումն է:

Սա նույնպես Քաջարանն է, բայց` օրեր առաջ:

Սա հանրապետության հրապարակն է 2018 թվականին՝ 

Սա երեկ ՔՊ-ի նախընտրական եզրափակիչ հանրահավաքի պատկերն է:

Սա ժողվարչապետն է 2018-ին:

Սա 2021-ին՝ կապիտուլյացիոն խայտառակ ակտի ստորագրումից հետո:

2018-ին վարչապետի հետ սելֆի անելը որևէ խնդիր չէր:

2021-ին Փաշինյանի թիկնապահները վազում են մարդկանց հետևից, վերջիններիս հանդեպ հաշվեհարդար տեսնելու նպատակով, կամ հրում են տարեց քաղաքացուն և ոլորում ձեռքը:

2018 թվականի մայիսին Փաշինյանի վարկանիշը, ըստ հեղինակավոր կազմակերպությունների անցկացրած հարցումների, 92 տոկոս էր, 2019-ի մայիսին՝ 31, իսկ այսօր տարբեր հարցումներից պարզ  է դառնում, որ ՔՊ օգտին պատրաստ են քվեարկել հարցվողների միայն 23-25 տոկոսը:

Ահա այսպիսի պատկեր էր երեք տարի առաջ և ահա այսպիսի պատկեր է այսօր, երբ ընտրություններին մնացել են հաշված ժամեր և չի բացառվում, որ Փաշինյանը այլևս ՀՀ վարչապետի աթոռը չզբաղեցնի: Ահա այսպիսի ռեսուրս և ժողովրդական աջակցություն վայելող քաղաքական գործչից ընդամենը երեք տարում Փաշինյանը վերածվեց մերժված վարչապետի...