Բագրատ Սրբազանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԼՌՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՎ
Սիրելի Տավուշեցիներ,
Ցանկություն չունեի որևէ բան գրելու այս լռության օրով, սակայն քանի որ աղմկարարները խախտել են այն՝ անդրադառնամ Տավուշի նախկին մարզպետի գրառմանը իր բոլոր ելևէջումներով, այսուհանդերձ այն նկատելով որպես գլխավոր «մրճահարի» և իր թիմի հավաքական արտահայտություն:
Ես մշտապես խուսափել եմ որևէ հարց անձնականացնելուց և անդրադարձել եմ դրանց գաղափարական դաշտում և իմաստով, և այժմ խախտելով իմ իսկ սկզբունքը, ցավում եմ, որ այս տողերը գրելու եմ, բայց այլ ելք չեք թողել:
Ես հասկանում եմ, որ ֆեյսբուքյան հոխորտանքը հստակ նկարագիր է Ձեր և «մրճահար» Ձեր թիմի համար, որի հետ նույնացել եք և դարձել եք «մրճակից»։ «Այո՛, սա չէր կարող դուր գալ, և հիմա չէին կարող ռեւանշի դուրս չգալ բոլոր նրանք, ովքեր վերջին 3 տարիներին զրկված են բյուջեն եւ բիզնեսները թալանելու տասնամյակներ շարունակված արտոնությունից, սարսափած՝ իրենց թալանածը ժողովրդին վերադարձնելու այս հեռանկարից, ատամները կիճտացնելով սպասում եւ աղոթում էին, որ այս կառավարությունը սխալվի, սայթաքի, որպեսզի վերադարձնեն թալանի և ամենաթողության, քծնանքի եւ տգիտության ժամանակները, որտեղ իրենք երջանիկ էին՝ ուրիշների դժբախտության հաշվին»: Վստահ եմ, սրանք Ձեր խոսքերն են, թեպետև վաղը կարող եք ասել, որ Ձեզ պարտադրել են...
Ես չեմ խոսելու, որ «մրճահարը» և Ձեր թիմը թաղել է մեր հպարտության աղբյուր և երազանքների իրականացում Արցախ աշխարհը, չեմ ասելու, որ հայրենազրկել եք մեզ, պատվազրկել ու արժանապատվությունը գողացել, չեմ ասելու, որ պատերազմը բացառիկ ապիկարությամբ վարելով հազարավոր զոհված և խեղված կյանքերի պատճառ դարձաք, չեմ ասելու, որ հարյուրավոր հերոսների մարմիններ ամիսներ շարունակ նետել եք այս կամ այն խորդանոցներում՝ պարկերի մեջ զետեղված, չեմ ասելու, որ շուրջ 8 ամիս շարունակ մեր Հայրենիքի սահմանները թշնամուց ոտնակոխ են արված, չեմ ասելու, որ մեր Հայրենիքն ու պետությունը ձեզ համար մնացել են «անկլավի» տրամաբանությամբ և հոգեբանությամբ... Այս բոլորը չեմ ասում, որովհետև պարզվում է, ձեզ համար այս ամենը արժեք չեն ունեցել և չունեն:
Ես խոսելու եմ եմ Տավուշի-ՏաՀույսիս մասին, որին, կարծում եմ, զուտ համախոհական էթիկայից ելնելով իրավունք չունեիք անդրադառնալու գործող մարզպետի առկայությամբ՝ Դուք լինելով ԲՏ նախարար: Պարզապես էթիկայի մյուս մասով, հիշեցման կարգով նշեմ, որ Տավուշի «տասնամյակների թալանի» վերաբերյալ Ձեր հիշատակած մարզպետներից է եղել նաև Արմեն Ղուլարյանը (ում ես անձնապես հարգում եմ) և կխնդրեմ Ձեր գրառումն իրեն ևս ցույց տաք: Ձեր նշած «քծնանքի եւ տգիտության ժամանակների» մասին. ե՞րբ են Տավուշի դպրոցներում ներդրվել «Արմաթ» լաբորատորիաները և ե՞րբ և ովքե՞ր էին խոչընդոտում հոգելույս և սիրելի Ձեր իսկ ընկերոջ Կարեն Վարդանյանի տեսիլքի իրականացմանը: Արդյո՞ք Դիլիջանի համայնքապետի ժպ-ի նշանակումը Ձեր սրտով էր և Դուք մասնակցություն ունեցա՞ք այդ գործում որպես մարզպետ: Տավուշի մարզպետությունը եղբայրական ժառանգության վերածելու գործում Դուք, որևէ աղերս ու ասելիք ունեցա՞ք: Արդո՞ք կարողացաք չփակել Աչաջրի կենսական նշանակություն ունեցող ծննդատունը կամ կարողացա՞ք արգելել Աչաջրի կենտրոնում կառուցվող «բուտկան» (իմ բառերը չեն): Արդյո՞ք կարողացաք Իջևանի արվեստի կենտրոնը փրկել այլ ծառայությունից՝ դարձնելով այն նկարիչների կենտրոն: Արդյո՞ք Մովսես գյուղի ճանապարհը կառուցեցիք առանց սահմանապահ համայնքի հսկայական նյութական մասնակցության և ներքին իշխանական մրցակցության: Մնացածը ես չթվեմ, ինչպես 5000 ներգաղթյալներին և շարունակ՝ Դուք վերլուծեք ու Ձեր խղճով Ձեր և Աստծու առաջ պատասխանեք: Դուք պիտակավորել եք բոլոր նրանց, ինչպես ինձ, ովքեր չեն ուզում Ձեր թիմի կառավարման աղետաբեր շարունակությունը՝ համարելով «ռևանշիստ, բյուջեն թալանող, ժողովրդին տգիտության մեջ թողնող» և այլն՝ մնացածը Դուք գիտեք: Իսկ «քծնանքի» մասով, բավական է միայն անդրադառնալ մեր որոշ գյուղապետերի վարքին՝ հատկապես սահմանապահ, որոնք անկախ վաղվա ելքից դեռ փորձելու են նայել մեր աչքերի մեջ: Ցավոք, Ձեր «մրճահար» թիմի համար Հայրենիքը մնաց անկլավ, ասֆալտ, ջրագիծ, անհասկանալի վայրերում կամուֆլյաժով նկարվել և «Զինուժ»-ով ցուցադրել, Արցախին օգնության մեկնող, բայց Տավուշյան անտառներում ծվարածներ, թուրքական կոնֆետ ու ադրբեջանական բենզին, դելիմիտացիա և դեմարկացիա, մնացածն էլ Դուք ասեք:
Որքա՜ն հնարավոր է թշնամացրեք, ատելություն և անիքնություն սերմանեք, ստով ու կեղծիքով կերակրեք, բայց հանկարծ ոչինչ չասեք ալիևներին ու էրդողաններին: Նրանք ձեր բարիքն են ցանկանում, իսկ ձեր հայրենակիցները «կոռումպացված ու թալանչի են, ռևանշիստ, քծնող ու տգետ»....... Էլ մոռացել եք սերն ու համերաշխությունը...
Միևնույնն է՝ վաղն ինչ էլ պատահի՝ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ ՀԱՂԹԵԼՈՒ Է ձեր նոր ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՏԱՃԱՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՂՈՑԻՆ...
Շարունակում եմ աղոթել Ձեր և Ձեր ընտանիքի համար և բոլոր «մրճահարների» համար, իսկապես ցանկանում եմ, որ լույսը բացվի ԲԱՐԻ ԵՎ ՉԱՐԱԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ...
Սիրով և աղոթքով
Բագրատ եպիկոպոս Տավուշեցի»
Ինչ էլ պատահի՝ հոգևոր Հայաստանս հաղթելու Է ձեր նոր Հայաստանին , տաճարը հաղթելու է փողոցին. Բագրատ Սրբազան
2:48 - 20.Հունիս.2021
Առաջարկում ենք նաև
09/11/22 16:42
Նոյեմբերի 9-ը պատմության մեջ չի մնալու, որպես ամոթի ու պարտության օր, այո՝ «Տաճարը հաղթելու է փողոցին» . Դանիելյան
07/09/15 15:00
Այսօր նորից հաղթելու և Հայաստանին ուրախություն պարգևելու հնարավորություն կա. Պաչաջյանը` Դանիայի դեմ կայանալիք խաղից առաջ
01/04/24 18:00
Իսրայելի ԱԳ նախարարը Թուրքիայի ընդդիմությանը շնորհավորել է ընտրություններում հաղթելու առթիվ
30/03/24 13:51
Այս ժողովուրդը զրկանքներ է կրել, բայց մնացել է իր հողի վրա. հիմա փորձում է ճանապարհներ գտնել երկրից գնալու. Բագրատ Սրբազան
21/10/23 12:44
Գարեգին Բ-ն ընդունել է «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյին
18/04/23 19:13
«Հաղթելու համար պետք է միավորվենք»․ Գեւ Օրկյան (վիդեո)
20/04/22 15:12
Հաղթելու ենք․ Վլադիմիր Կլիչկո
22/03/22 09:30
Ինքնակերտված «հերոսից» հակահերոս՝ մեկ քայլ. «Փաստ»
Ամենադիտված
Լրահոս
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը
11:00
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
09:10
«Ժողովուրդ». «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել
09:05
Առավոտից պատգամավորները ՁՊՎ-ի մոտ են՝ ուղեկցելու Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային