Քաղաքացիները ահազանգում են՝ «Պատիվ ունեմ» դաշինքի 6 համարի քվեաթերթիկի վրա տպագրական տարբերվող նշաններ կան: Այս մասին գրել է Mediaport տելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ քաղաքագետ Էդգար Էլբակյանը 24 համարի քվեաթերթիկի լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել։ «Ներքին Պտղնիում միայն 24 համարի թերթիկի 90 տոկոսի վրա տպագրական տարբերվող նշան կա։ Եթե ձերի վրա նման բան նկատեք, պահանջե՛ք, որ նորը տան»,- գրել է նա։