Երկար տարիների դադարից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձել էր քաղաքականություն՝ մտադրություն ունենալով դառնալ ՀՀ վարչապետ կամ գոնե ապահովել իր քաղաքական ուժի ներկայացվածությունը խորհրդարանում:
Ավաղ, նախագահի մոտ չհաջողվեց ոչ վարչապետ դառնալ, ոչ էլ հաղթահարել ընտրական շեմը և մուտք գործել խորհրդարան: 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որը հավաքեց 19 690 ձայն կամ 1.54 %:
Նշենք, որ այն զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ իր տեղը զիջելով ամենաշատ ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 687414 կամ 53.92 %, «Հայաստան» 268300 կամ 21.04 % և «Պատիվ ունեմ» դաշինքներին 66647 կամ 5.23 %, «Հանրապետություն» 38730 կամ 3.04 % և «Բարգավաճ Հայաստան» 50419 կամ 3.95 % կուսակցություններին:
Նկատենք, որ տարիներ անց Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց իր քաղաքական հոգեզավակին՝ Նիկոլ Փաշինյանին: