ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ.

Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու», - հայտնել է Մուսինյանը։

 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի գրառմանն արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանիի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հայտարարելով՝ «սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»: