Կրեմլը բավական հանգիստ է վերաբերվում Հայաստանում կայացած ընտրությունների անսպասելի արդյունքներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մոսկվայի Քարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը:

«Հետխորհրդային տարածքում Մոսկվայի նոր կանոնները հաստատեցին, որ Կրեմլը բավական հանգիստ է վերաբերվում ՀՀ-ում կայացած ընտրությունների անսպասելի արդյունքներին: Քոչարյանն իմ ընկերն է, բայց ես շատ ավելի բարձր եմ գնահատում իր երկիրը: Բացի այդ, Փաշինյանն իր դառը փորձով սովորեց հավատարիմ լինել»,- գրել է նա: