ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական առևտրա-տնտեսական համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

«Տեղի ունեցավ հեռախոսազրույց Ռուսաստանի կառավարության նախագահ Մեդվեդեւի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջեւ։ Զարգացնելով Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 25-ի զրույցը՝ Մեդվեդեւը եւ Փաշինյանը քննարկեցին ռուս-հայկական առեւտրատնտեսական համագործակցության հրատապ հարցերը»,- ասվում է հաղորդագրությունում։