ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային արդի հարցերը: Անդրադարձ է կատարվելԵրևանում հունիսի 25-26-ին կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին։
ՀՀ և ՌԴ վարչապետերն ընդգծել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման կարևորությունը։