Այսօր՝ հունիսի 28-ին, Կառավարության շենքի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում:
«Կառավարությունից հույսս կորցրել եմ: Ցավոք, մենք հիմա այն վիճակում ենք, որ պետք է չվստահենք մեր կառավարության աշխատանքներին ու գենետիկական պատասխաններին»,-այս մասին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ հավելելով, որ ոչ մի ծնող չի հավատում գենետիկական պաատասխաններին, անգամ, դրանք ուղարկում են Գերմանիա պատասխանը ստուգելու նպատակով:
«Էլ հնարավոր չէ սպասել, պետք է հստակ քայլեր անեն ու մեզ պատասխան տան: Մենք սպասում ենք, որ մեզ ընդունեն ու ասեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը:
Մյուսն էլ նշեց, որ իշխանությունը հետևողական չէ այս խնդրով. «Եթե իշխանությունը հետևողական լիներ, ապա 8 ամիս ու կես մեր երեխաները չէին տանջվի գերության մեջ: Շուտ արե՛ք, նիստ գումարեք ու այս հարցին լուծում տվե՛ք»,- նշեց անհետ կորածներից մեկի ծնողը: