Կոտայքի մարզի Առինջ համայնքի խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Այս մասին ասված է Առինջի համայնքի ֆեյսբուքյան էջում: «Առինջ համայնքի հարգելի բնակիչներ, «Վեոլիա Ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման:
Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը»,- ասված է հայտարարությունում։