Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ գյուղի բնակիչները ոռոգման և խմելու ջուրը վերցնում են Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետից: Խմելու ջուրը շագանակագույն երանգ ունի, նրա մեջ տեսանելի է հող, ջրի մեջ որդեր կան, հայտնում է «Էկոլուր»-ը:
«Մարտունիի սանէպիդկայանից եկան, բացեցին, որ անալիզ վերցնեն, վա՜յ արին, ջրի մեջ որդ կա: Գնացին, հետո էլ տեղեկություն չունեմ' ինչ արեցին: Ես մառլեն դնում եմ շշերի վրա, քամում, լցնում: Լրիվ երեխեքը ճիճու են կպչում, հետո դեղը նշանակում են, առնում ենք, խմացնում»,- պատմեցին բնակիչները: Դարանակ գետի ջուրը կուտակվում է բաց ջրավազանում, որտեղից խողովակներով մտնում է գյուղ: «Ջրավազանում կարող է կենդանի ընկնի, սատկի: Մինչ ջրավազան լցվելը բաց առուներից կովերն են խմում, հետո գալիս է, մենք ենք խմում...»,- ասում են բնակիչները:
Գեղամասարի համայնքապետարանից հայտնել են, որ Դարանակի և ևս 11 գյուղի խմելու ջրի խնդիրը լուծելու համար սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: