Արցախի Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում։ Այս մասին տեղեկանում ենք «Արցախգազ» ՓԲԸ-ից:
Կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ՝ ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի գազամատակարարումը՝ հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։