Առողջապահության նախարարի 35-ամյա տեղակալ Արտյոմ Սմբատյանը կորոնավիրուսի տարածման թեժ պահին, երբ վարակման հարյուրավոր, իսկ մահվան տասնյակ դեպքեր էին գրանցում, թանկարժեք ավտոմեքենա է գնել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Արտյոմ Սմբատյանը 2020 թվականի հունիսի 29-ին 2016 թվականի արտադրության MERCEDES-BENZ CLA 250-ի ավտոմեքենա է ձեռք բերել 10 մլն 400 հազար դրամով, որը համարժեք է 21 հազար ԱՄՆ դոլարի:
Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանի կինն էլ՝ Գոհար Մկրտչյանն, աշխատում է Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող երեք պետական բուժհաստատությունում, որտեղից ստանում է բավականին բարձր եկամուտներ: Այս տարվա մարտի 3-ին ներկայացված հայտարարգրի համաձայն' Արտյոմ Սմբատյանի կինն աշխատում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղից ստացել է 5,1 մլն դրամ աշխատավարձ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից»՝ 350 հազար դրամ եւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնից՝ 666 հազար դրամ: Գոհար Մկրտչյանի դրամական միջոցները կազմում են 2,7 մլն դրամ եւ 7,5 հազար ԱՄՆ դոլար: Ուշագրավ է, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ԶԼՄ-ին փոխանցում են, որ չեն կարող ասել, թե փոխնախարարի կինը՝ Գոհար Մկրտչյանն ինչ աշխատանք է իրականացնում ԲԿ-ում:
Ուշագրավ է, որ վերը նշված ԲԿ-ի պետպատվերը բավական կլորիկ գումար է կազմել՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնին՝1,916,697.0 դրամ, Նորքին՝ 568,192.6 ՀՀ դրամ, Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին՝ 4,304,936.7: Սրանք 2019 թվականի տվյալներն են:
2021-ին նախարարությունը Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հիվանդանոցների կողմից մատուցվող բժշկական ծառայություններ է գնել՝ 106,402,200,1,003,314,400,3,833,200,64,148,900,110,611,100,12,973,600 ՀՀ դրամի չափով:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից հիվանդանոցային ծառայություններ են գնվել՝ 7,825,600.314,386,300 ՀՀ դրամի չափով:
Զուգադիպություն է արդյոք, որ նախարարությունը նման սերտ կապեր է պահպանում հենց այն ԲԿ-ի հետ, որտեղ աշխատում է փոխնախարարի կինը, թե նախարարությունում շարունակվում են գեղեցիկ ավանդույթները: Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս էր անդրադարձել նախկին նախարար Արսեն Թորոսյանի կնոջ ԲԿ-ի ծաղկմանը՝ ամուսնու նախարար եղած տարիներին, ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինն էլ իր հերթին է օգտվել պետական բարիքներից՝ 210 միլիոն դրամի դեղամիջոց վաճառելով պետությանը: